ԱՄՀ. Կոնֆլիկտները հաղթահարող երկրներն առավել կտուժեն

27.04.2020 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #տարածաշրջան #կանխատեսում
Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների համար      կորոնավիրուսի համավարակի հետեւանքները լուրջ կլինեն. 2020 թ-ին տարածաշրջանի տնտեսությունը կկրճատվի միջինում 3,1%-ով:

Ինչպես նշվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) «Տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները» ապրիլյան զեկույցում, դա համահավասար է տարածաշրջանում համախառն արտադրության $425 մլրդ-ի նվազման:

«Գրեթե բոլոր երկրների համար կանխատեսման նման վերանայումն ավելի էական է, քան 2008թ. ֆինանսական ճգնաժամի եւ 2015թ. նավթի գների շոկի ժամանակ»,- նշվում է զեկույցում:


Կանխատեսման համաձայն՝ ոչ կայուն պետություններն ու հակամարտությունների հետեւանքները հաղթահարող երկրներն առավել կտուժեն:

Ինչպես սպասվում է, տնտեսության անկումը կսրի առանց այդ էլ լուրջ մարդասիրական խնդիրներն ու փախստականների հետ կապված դրությունը, որոնց հետ բախվել են այդ երկրները:
Դիտում՝ 4060

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW