Կորոնավիրուսի համավարակը համաշխարհային տնտեսության մեջ նոր իրականություն երեւան բերեց, այն է՝ մարդկանց կյանքերի փրկման համար տնտեսական աճից մասամբ հրաժարվելու պատրաստակամություն: Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի ռեկտոր Յարոսլավ Կուզմինովը: «Մենք անցել ենք այլ իրականության, բարոյականության ու տնտեսության նոր հարաբերակցության: Առաջին անգամ աշխարհը կանգնեցրել է իր տնտեսությունը, համաշխարհային կտրվածքով կորցրել ՀՆԱ-ի 5-7%-ը, որպեսզի տարեց եւ հիվանդ մարդիկ 3-5 տարի ավել ապրեն: Ես կարծում եմ, որ սա բարոյականության հսկայական շարժում է»,- ասել է ռեկտորը: 28.03.2020 | 17:54 Վարակային հեղափոխություն. ինչպես համավարակը կփոխի մեր աշխարհը Կուզմինովը գտնում է, որ տեղի ունեցածը խոսում է տարբեր երկրների էլիտաներում եւ հասարակ քաղաքացիների շրջանում բարոյական փոփոխությունների մասին, որոնք համերաշխություն ցուցադրեցին իշխանությունների հետ: Նրա խոսքով՝ սա կարելի է բացատրել ձեւավորված հարաբերություններից ու տնտեսական աճից հոգնածությամբ, ինչպես նաեւ ձեւավորված ինստիտուտների խարխլմամբ: «Ի՞նչ ենք մենք տեսել սրանից հինգ տարի առաջ: Ձեւավորված ինստիտուտների ողողում. Թրամփի հաղթանակը ԱՄՆ-ում, որը ցնցեց էլիտաներին, առանց որեւիցե քաղաքական հիմքերի Brexit-ին անգլիացիների կողմ քվեարկությունը, դեղին բաճկոնները Ֆրանսիայում»,- ասել է Յարոսլավ Կուզմինովը:Նրա կարծիքով՝ այս ճգնաժամն ավելի ուժեղ է լինելու, «հոռետեսական սցենարը ենթադրում է, որ այն նոր ալիքով կշարունակվի աշնանը»: Tweet Դիտում՝ 1219