Facebook-ը գործարկում է խմբակային տեսազանգերի սեփական ծառայությունը

25.04.2020 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Facebook #Messenger Rooms
Facebook-ը գործարկում է խմբակային տեսազանգերի սեփական ծառայությունը, որոնց հանդեպ պահանջարկը կտրուկ աճել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նոր ծրագրի ստեղծման մասին հայտարարել է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը։

Ծառայությունը հնարավորություն է տալիս ստեղծել տեսազանգերի այսպես կոչված սենյակներ, որոնց իրական ժամանակի ռեժիմում կկարողանան միանալ մինչեւ 50 հոգի։ Զանգերի տեւողության սահմանափակումներ չեն լինի։

Միաժամանակ Ցուկերբերգը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ զրույցին միանալ ցանկացողները այնպայման չէ, որ գրանցված լինեն Facebook-ի հավելվածներում։

«Messenger Rooms-ը կաշխատի Instagram-ում, WhatsApp-ում, բայց դրանից կկարողանան օգտվել անգամ նրանք, ովքեր գրանցված չեն մեր ծառայություններից որեւիցե մեկում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ խմբակային տեսազանգի ստեղծողը կկարողանա կիսվել խոսակցության վրա հղումով բոլոր ցանկացողների հետ ու նրանք, անցնելով այդ հղումով, միանգամից կմիանան զրույցին։

Բացի այդ, Ցուկերբերգը նաեւ ասել է, որ փոփոխություններ տեղի կունենան նաեւ WhatsApp-ի տեսազանգերի ծառայությունում։ Այսուհետ դրանում կկարողանան մասնակցել մինչեւ 8 հոգի։
Դիտում՝ 5181
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW