Ասպիրանտների կրթաթոշակները բարձրացել են 35 հազ. դրամով

23.04.2020 | 18:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարություն #Արայիկ Հարությունյան #կրթաթոշակ
35 հազար դրամով բարձրացվել է ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակը:

Որոշումը կայացվել է Կառավարության այսօրվա նիստում։

«Սա ավելի քան կրկնակի բարձրացում է և մենք հույս ունենք, որ այն կնպաստի երիտասարդ մասնագետների ներգրավմանը հետազոտական աշխատանքների ոլորտում և դրական ազդեցություն կունենա գիտական արդյունքի զարգացման վրա»,- ասել է Արայիկ Հարությունյանն ու հավելել, որ կրթաթոշակների բարձրացումը նախատեսված էր նախարարության 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով:

Ըստ ընդունված որոշման՝ 2020թ․ սեպտեմբերից հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը սահմանվում է`

- հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65 000 դրամ, նախկին 30 000 դրամի փոխարեն,

- բնագիտական և այլ մասնագիտությունների համար` 60 000 դրամ, նախկին 25 000 դրամի փոխարեն,

- տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների համար` 55 000 դրամ, նախկին 20 000 դրամի փոխարեն,

- դոկտորանտների համար` 65 000 դրամ, նախկին 30 000 դրամի փոխարեն:
Դիտում՝ 2792

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW