Ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների՝ COVID-19 համավարակի պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամի արդյունքում, 2020թ. դրամական փոխանցումների ծավալը աշխարհում կկրճատվի 20%-ով։«Վերջին շրջանի ամենախոշոր անկումը մեծապես պայմանավորված կլինի արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտների ցածր լինելով եւ աշխատանքի կորստով։ Տնտեսական ճգնաժամի ընթացքում նրանք առավել խոցելի կլինեն կրճատումների առումով։ Ակնկալվում է, որ ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների ուղղությամբ դրամական փոխանցումները կկրճատվեն 19,7%-ով եւ կկազմեն $445 մլրդ, ինչի արդյունքում խոցելի տնային տնտեսությունները կզրկվեն կենսական կարեւորության ֆինանսական աղբյուրներից»,- ասված է ՀԲ զեկույցում։Սպասվում է, որ փոխանցումների ծավալը կկրճատվի բոլոր այն շրջաններում, որտեղ Համաշխարհային բանկն աշխատանքներ է իրականացնում, սակայն առավել շատ՝ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում (27,5%):ՀԲ գնահատականներով՝ 2021թ. դրամական փոխանցումների հետ կապված իրավիճակը կբարելավվի, դրանց ծավալը կաճի 5,6%-ով՝ կազմելով $470 մլրդ։ Tweet Դիտում՝ 4171