Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը։ Այն նախատեսում է օժանդակել ՀՀ բարձրագույն եւ հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացի: 19.04.2020 | 13:52 Վարչապետը՝ ուսանողներին ցուցաբերվող աջակցության մասին Կառավարության 14-րդ միջոցառման շահառու են հանդիսանում հավելվածին կից ցանկում ընդգրկված 21 բուհի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (այսուհետ՝ ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 եւ ավել տոկոս,- հավելվածի ցանկում ընդգրկված բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի (բացառությամբ՝ ավարտական) ուսանողները, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 եւ ավել տոկոս, - պետական եւ պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի առկա եւ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները /ուսանողական վարկերի մասով/։ 18.04.2020 | 19:43 «Բարձր առաջադիմությամբ որեւէ ուսանող վարձավճարի պատճառով բուհից դուրս չի մնալու» - Սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված սովորողներին հատկացվում է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում։ Ընդ որում, այս խմբի այն սովորողներին, որոնք՝- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափով,- մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է ուսանողին (ֆիզիկական անձի կողմից վճարված լինելու պարագայում)՝ ա. մագիստրատուրան կամ կլինիկական օրդինատուրան ավարտելու դեպքում, բ. բակալավրիատի ուսանողի դեպքում՝ մագիստրատուրայում ուսումնառությունը չշարունակելու կամ անվճար ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու պարագայում։ Կառավարության 14-րդ միջոցառման մանրամասներն ու Բարձրագույն եւ հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկը եւ կարող եք տեսնել այստեղ։ Tweet Դիտում՝ 2105