Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցությանը ներկայացվել են նոր առաջարկներ։ Ինչպես հայտնել են կառավարության մամուլի ծառայությունում, քննարկվել են կրթության ոլորտին, մասնավորապես, ուսանողներին եւ բուհերին աջակցելուն միտված քայլերը։ Արծարծվել են ուսանողի բարձր առաջադիմությամբ պայմանավորված՝ կիսամյակային վարձավճարների փոխհատուցման, ինչպես նաեւ ուսանողական վարկերի սուբսիդավորման մեխանիզմներին վերաբերող հարցեր: Ընդգծելով այս աջակցության կարեւորությունը՝ վարչապետը նշել է, որ բարձր առաջադիմություն ունեցող որեւէ ուսանող վարձավճարի պատճառով բուհից դուրս չի մնալու, եւ կառավարությունը հնարավորինս օժանդակելու է ուսանողներին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել առաջարկը եւ ներկայացնել վերջնական տարբերակ։ Tweet Դիտում՝ 2160