Ամերիաբանկը մեկնարկում է նոր արշավ, որը բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս ապրիլի 22-ից մայիսի 14-ը ներառյալ ձեռք բերել «Վելվիո» ընկերության Yerevan Ride հեծանվային հավելվածի մեկ ամսվա բաժանորդագրություն 4500 դրամով, ինչպես նաեւ մուտքագրել AmeriaRide պրոմո կոդը եւ 15 րոպե ուղեւորության համար վճարել ընդամենը 99 դրամ։ Ինչպես նշել են բանկում, այս առաջարկը նաեւ նրանց համար է, ովքեր դեռեւս Ամերիաբանկի քարտապաններ չեն: Նրանք հնարավորություն ունեն ապրիլի 22-ից մայիսի 14-ը ներառյալ smart.ameriabank.am կայքէջի միջոցով Ամերիաբանկում բացել «Սմարթ» հաշիվ, ստանալ անվճար վճարային քարտ եւ օգտվել այդ առաջարկից: «Տեղեկացնում ենք նաեւ, որ բացի այդ, նոր գրանցված բոլոր հաճախորդները կստանան հնարավորություն մասնակցելու գովազդային վիճակախաղին, որի արդյունքում երեք հաջողակներ կհաղթեն Yerevan Ride հավելվածի տարեկան անդամակցություն:Մենք հոգ ենք տանում, որպեսզի արտակարգ իրավիճակի օրերին եւս մեր քաղաքացիները հնարավորություն ունենան անհրաժեշտության դեպքում օգտվելու անվտանգ եւ մատչելի փոխադրամիջոցից: Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ»,- նշված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1614