Բանկերի վճարած հարկերն ավելացել են 12,8 %-ով

22.04.2020 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բանկեր #հարկեր
Հայաստանի բոլոր առեւտրային բանկերն ընդգրկվել են  2020թ. հունվար-մարտ ամիսների  ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով  12,51  մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11,09 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 12,8 %):

2020թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 1,53 մլրդ  դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 12.0%-ով, սակայն ընդհանուր հարկատուների ցուցակում այն 20-րդից դարձել է 24-րդը:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 1,49 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2019թ. նույն ժամանակահատվածում  բանկը պետական բյուջե է վճարել 1,07 մլրդ դրամ): Վերջինիս վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել  են շուրջ 39,3%-ով , եւ բանկն ընդհանուր հարկատուների ցուցակում բարելավել  է դիրքերը 33-ից տեղափոխվելով  26-րդ տեղը:

Նրան հաջորդում են Հայբիզնեսբանկը՝ 1,23 մլրդ դրամ (32-րդ տեղ, անկում՝ 3,3%), Ինեկոբանկը ՝ 1,12 մլրդ  դրամ հարկերի ծավալով (38-րդ տեղ, աճ` 10,8,%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Արդշինբանկը ՝ 2020թ. առաջին եռամսյակում պետբյուջե վճարելով 1,08 մլրդ  դրամ հարկ (41-րդ հորիզոնական, անկում՝ 4,4%)։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.

Կոնվերս Բանկը՝ 0,99 մլրդ դրամ (48-րդ տեղ, աճ՝ 17,7%),
Յունիբանկը՝ 0,81 մլրդ դրամ (52-րդ տեղ, աճ՝  33,2%),
Հայէկոնոմբանկը՝ 0,72 մլրդ դրամ (61-րդ տեղ, աճ՝ 4,8%)
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 0,70 մլրդ դրամ (63-րդ տեղ, աճ՝  62,4%),
Արմսվիսբանկը՝ 0,67 մլրդ դրամ (66-րդ տեղ, աճ՝  25,5%),
Արարատբանկը՝ 0,60 մլրդ դրամ (77-րդ տեղ, անկում՝ 0,6%),
Էվոկաբանկը՝ 0,47 մլրդ  դրամ (93-րդ տեղ, աճ՝ 18,5%),
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 0,38 մլրդ  դրամ (117-րդ տեղ, անկում՝  13,4%),
ԱյԴի Բանկը՝ 0,34 մլրդ դրամ (134-րդ տեղ, աճ՝ 1%),
Մելլաթ Բանկը՝ 0,18 մլրդ դրամ (237-րդ տեղ, աճ՝ 18,6%),
Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0,15 մլրդ դրամ (281-րդ տեղ, անկում՝ 14,1%),
Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 0,07 մլրդ դրամ (601-րդ տեղ, աճ՝ 30,5%):

Աննա Այվազյան
Դիտում՝ 1962
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW