ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
04.03.2008 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Այօրվա նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 6.25 % մակարդակի վրա:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին Կենտրոնական բանկի մամլո ծառայությունում, 2008 թ. փետրվարին հունվարի նկատմամբ արձանագրվել է 1.1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 7.5%` 0.9 տոկոսային կետով բարձր լինելով նախորդ տարվա վերջում արձանագրված մակարդակից:
ԿԲ խորհուրդը հաստատեց, որ նախորդ կանխատեսումներում մատնանշված համաշխարհային շուկաներում գնաճային միտումների խորացման վերաբերյալ ռիսկերը սկսում են դրսևորվել և ամենայն հավանականությամբ կպահպանվեն մոտ ապագայում:
Միաժամանակ, սկսում են արտահայտվել նաև նախորդ ժամանակահատվածից փոխանցվող հավելուրդային պահանջարկի ազդեցությունները: Առաջիկայում մասնավոր սպառման աճի տեմպերի ավելացումն ու առավել ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում են պահպանել գնաճային ճնշումներ:
ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ առկա գնաճային ճնշումները կրում են հիմնականում արտաքին զարգացումների ազդեցությունը, որոնց չեզոքացումը դրամավարկային քաղաքականության գործիքների միջոցով հնարավոր չէ: Այս պայմաններում դրամավարկային քաղաքականության աստիճանական խստացումը ուղղված է նշված զարգացումների երկրորդային ազդեցությունների և դրանցով պայմանավորված գնաճային սպասումների մեղմմանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: