Յունիստրիմ բանկն ու Ռուսաստանի հայերի միությունը կաջակցեն կորոնավիրուսի համավարակի պատճառով դժվար դրության մեջ հայտնված Հայաստանից աշխատանքային միգրանտներին:«Յունիստրիմ բանկում հատուկ հաշիվ է բացվել, որին յուրաքանչյուր ցանկացող կարող է հանգանակություն կատարել: Միջոցները կուղղվեն պարենային ապրանքների գնմանն ու բժշկական սարքավորումների մատակարարմանը: Հասցեական օգնություն կցուցաբերվի նաեւ Հայաստանում կարիքավոր ընտանիքներին»,- ասված է Unistrem-ի հաղորդագրության մեջ:Հանգանակություն կատարելու համար անհրաժեշտ է բանկային քարտից գումարը փոխանցել Յունիստրիմ բանկում բացված հաշվին` լրացնելով այս ձեւը: Գործարքի համար Unistream-ը միջնորդավճար չի գանձում:Հավաքված միջոցները կբաշխի Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական հանձնաժողովը, որի անդամ է հանդիսանում նաեւ Յունիստրիմ բանկի տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը«Յունիստրիմ բանկը մեծ ուշադրություն է դարձնում նաեւ փոքր բիզնեսին: Գործարարներին աջակցելու համար բիզնեսի գրանցման եւ հաշվի բացման ծառայությունը բանկն անվճար է դարձրել»,- նշված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 4880