«Կոկա-Կոլա» հիմնադրամը 120 մլն դոլար է տրամադրել աշխարհի տարբեր անկյուններում կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Գումարի մի մասն էլ հատկացվել է Հայաստանին: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից տրամադրված անհրաժեշտ բժշկական սարքավորումների ցանկը՝ «Կոկա-Կոլա» ընկերությունը ՄԱԶԾ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ մատակարարելու է հրատապ անհրաժեշտության բժշկական սարքավորումներ, որոնք կհեշտացնեն ցանկացած վայրում բժշկական օգնության տրամադրումը:Ընկերությունից նաեւ տեղեկացրել են, որ «Կոկա-Կոլան» դադարեցնում է գովազդային գործունեությունը, եւ, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին անվճար ջուր է մատակարարելու մինչեւ համաճարակի ավարտը: Tweet Դիտում՝ 6892