€285 հազ. CNF-ի կողմից՝ բնության հատուկ պահպանվող տարածքներին

20.04.2020 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կովկասի բնության հիմնադրամ CNF
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում  հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատանքն է շարունակում նաև Կովկասի բնության հիմնադրամը՝ ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության հարցը:

Կովկասի բնության հիմնադրամի կողմից (CNF) իրականացվել են 2020թ. ֆինանսական տարվա համար առաջին գումարային փոխանցումները ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող  բնության հատուկ պահպանվող տարածքներին:

Ընդհանուր առմամբ, հատկացվել է ավելի քան €285 հազ. գումար: Օժանդակությունը հատկացվել է 4 ՊՈԱԿ-ների, որտեղ արդեն տարիներ շարունակ աշխատում է CNF-ը:

Նշված գումարից   €103 հազ. հատկացվել է  «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին,  շուրջ €93 հազ.՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, €78 հազ.՝ «Դիլիջան»  ազգային պարկին, €10 հազ.՝ «Արփի լիճ» ազգային պարկին:

«Հիշեցնենք, որ հատկացված գումարներով  պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և հավելավճարներին, ֆինանսավորվելու են այն անհրաժեշտ ծախսերը, որոնք ապահովելու են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքը:

CNF-ը շարունակում է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը, ապահովելու Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1283

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW