Առաջարկվում է ժամանակավորապես չեղարկել գովազդային տուրքերը

17.04.2020 | 18:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԳՄ #գովազդ #տուրք
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ) դիմել է ՀՀ կառավարություն`գովազդային տուրքերը ժամանակավորապես չեղարկելու առաջարկով:

«Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում իրենց գործունեությունը դադարեցրել են նաեւ արտաքին գովազդային ընկերությունները։ Իրավիճակից ելնելով՝ գովազդ տեղադրող պատվիրատու ընկերությունների գերակշիռ մասը դադարեցրել են իրենց պայմանագրերը եւ չեղարկել պատվերները, որի պատճառով ոլորտի բոլոր ընկերությունները կանգնել են  ֆինանսական մեծ խնդիրների առջեւ՝ կապված աշխատավարձերի վճարման եւ հարկերի հետ»,- ասված է Միության տարածած հողորդագրության մեջ:

Նամակում նշվում է, որ առկա արտակարգ իրավիճակում ընկերությունները հնարավորություն չունեն ապամոնտաժելու արդեն իսկ եղած գովազդները, սակայն դրանց համար տեղական ինքնակառավարման եւ ավտոմոբիլային ճանապարհների մասով լիազոր մարմինները շարունակում են հաշվարկել գովազդի տեղական տուրք եւ ճանապարհային հարկ:

Ոլորտի ընկերություններին աջակցելու նպատակով ՀԱԳՄ-ն առաջարկել է դիտարկել ապրիլի 1-ից մինչեւ արտակարգ դրության ավարտը գովազդային տուրքերի եւ ճանապարհային հարկի վճարները զրոյացնելու հնարավորությունը, «հակառակ դեպքում ընկերությունների մեծ մասը կկանգնեն ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ, ընդհուպ մինչեւ սնանկացում»:

Նշվում է, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, տնտեսավարողներին աջակցելու նպատակով չեղարկել են գովազդային տուրքերը:
Դիտում՝ 1722
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW