«Վեոլիա Ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում մեր բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19-ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։Հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունների ցանկում են՝- «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը,- Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը,- Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը,- «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան մասնաշենքը,- Արտաշատի բժշկական կենտրոնը,- Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցը,- Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը,- Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը,- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։«Ընկերությունը շնորհակալություն է հայտնում առողջապահության համակարգում գործող կառույցներին և բժշկական անձնակազմերին՝ իրենց հերոսական աշխատանքի համար։ «Վեոլիա Ջուր»-ը համոզված է, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել մեր առջև ծառացած լուրջ մարտահրավերը։«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է աշխատել արտակարգ դրության պայմաններում և ծառայություններ մատուցել իր բազմահազար հաճախորդներին, ինչպես նաև կենսական կարևորության կազմակերպություններին»,- նշված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 8296