Fitch Ratings. ցնցումների շարունակությունը կհանգեցնի Հայաստանի վարկանիշի իջեցմանը

04.03.2008 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Fitch Ratings-ը հայտարարել է, որ Հայաստանում ցնցումների շարունակությունը կամ ուժգնացումը կարող է հանգեցնել երկրի ինքնիշխան վարկանիշի իջեցմանը, որը ներկայումս գտնվում է BB- (BB մինուս) մակարդակի վրա` դրական կանխատեսումով:

“Հայաստանում գրանցված քաղաքական ցնցումները չպետք է ազդեն երկրի բարելավվող տնտեսական ցուցանիշների վրա”,- հայտարարել է Fitch’s Sovereigns Group-ի տնօրեն Էնդրյու Կոլկուհոնը:

“Սակայն, եթե իրավիճակը վատանա կամ անփոփոխ մնա, դա կարող է ազդել տեղական եւ միջազգային ներդրողների վստահության վրա եւ խանգարի կայուն տնտեսական քաղաքականություն վարող իշխանություններին”,- հայտարարել է Էնդրյու Կոլկուհոնը:

Fitch Ratings-ը նշել է, որ մոտակա օրերին Հայաստանի Սահմանադրական դատարանը ուսումնասիրելու է ընտրությունների անցկացման մասին բողոքները, եւ “եթե Դատարանն ճանաչի ը֕ߖؖ•ɕՕؖ•֕֕Ŗˠարդյունքները, կա վտանգ, որ ընդդիմությունը կդիմի անօրինական քայլերի”:

“Բռնության սրացումը խիստ բացասական երեւույթ կլինի Հայաստանի քաղաքական կայունության եւ նրա ինքնիշխան վարկանիշների համար”,- նշում է Fitch Ratings-ը:

Դիտում՝ 7027

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW