85 հազ. ընտանիք լրացուցիչ օժանդակություն կստանա կառավարությունից
16.04.2020 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասել է, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին:
Միջոցառման շահառու են 2020թ. ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան եւ սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները: Նախարարը նշել է, որ խոսքը շուրջ 85 հազ. ընտանիքի մասին է, որին հատկացված լրացուցիչ միանվագ աջակցությունը կազմում է 1,2 մլրդ դրամ։
Աջակցությունը տրամադրվում է միջոցառման 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50%-ի չափով, որի 70%-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձեւով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, 30%-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար, իսկ շահառուի բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը տրամադրվում է շահառուին կանխիկ եղանակով:
Տասներեքերորդ միջոցառումը 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գումարը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ փոխանցվում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը: Ընդ որում՝ շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձեւակերպվում որպես կանխավճար:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: