Քննարկվել է տնտեսվարողներին խրախուսելու նոր գործիքների կիրառման հարցը

15.04.2020 | 18:14 Գլխավոր էջ / Նորություններ /
# Նիկոլ Փաշինյան #12 միջոցառում
ՀՀ կառավարությունում այսօր կայացած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման համար հաստատված 12 միջոցառուման մասով արձանագրվում է դրական դինամիկա:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ հայտերի հավաքագրման գործընթացը շարունակվում է, հաստատված դիմումների հիման վրա տրամադրվում է նախատեսված տնտեսական եւ սոցիալական օժանդակությունը: Իրականացվում է նաեւ շահառուների տվյալների բազաների թվայնացում։

Քննարկվել է 8-րդ միջոցառման շահառուների ցանկում եւս մի քանի ոլորտների աշխատակիցներին ներառելու առաջարկը, արծարծվել է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված շահառու ընտանիքներին եւս որոշակի չափով աջակցություն տրամադրելու հարցը:

Տնտեսական օժանդակության նոր միջոցառումների համատեքստում քննարկվել է տնտեսվարողներին խրախուսելու նոր գործիքների կիրառման հարցը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը պետք է դիտարկել ինստիտուցիոնալ կարգավորումների փոփոխման եւ երկարաժամկետ կիրառման տեսանկյունից՝ հաշվի առնելով հարկային կարգապահության պահպանման կարեւորությունը:
Դիտում՝ 1302

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW