Ապրիլի 14-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով աշխատանքային խմբի հեռավար նիստը:Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները :Ներկայացնելով հարցի առնչությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախատեսվող կարգավորումներում հայկական կողմը առաջարկում է սակագների ձեւավորման քաղաքականությունը մշակելիս առաջնորդվել ոչ խտրական, թափանցիկության եւ հավասար պայմանների ապահովման սկզբունքներով։Սուրեն Պապիկյանի խոսքով՝ ընդհանուր էներգետիկ շուկայի ձեւավորմանն ուղղված կարգավորումները պետք է բխեն փոխհամաձայնեցված մոտեցումներից եւ ընդհանուր նպատակներից, որպեսզի հատկապես հետճգնաժամային պայմաններում ապահովեն Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների համար տնտեսական կայունության եւ հեռանկարային զարգացման նախապայմաններ։Գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով փոխհամաձայնեցված առաջարկները կներկայացվեն ԵՏՀ խորհրդի հաստատմանը՝ «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթի նախագծումներ առելու նպատակով: Tweet Դիտում՝ 1171