Ընդլայնվել է կոմունալ վճարումների փոխհատուցման շահառուների շրջանակը

14.04.2020 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոմունալ վճարումներ #փոխհատուցում
ՀՀ կառավարությունն ընդլայնել է գազի և էլէներգիայի ծախսերի փոխհատուցման շահառուների շրջանակը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ ծրագիրը։

Կառավարության որոշման համաձայն՝ միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման եւ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է.

1. բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ ներառյալ,
2. էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10 000 դրամ ներառյալ։


Այս աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի եւ գազի դիմաց 30%-ի չափով։ Պարտքի առկայության դեպքում գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձեւակերպվում որպես կանխավճար:
Դիտում՝ 3193

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW