Կփոխհատուցվի մի խումբ բնակիչների գազի ու էլեկտրաէներգիայի վճարի 50%-ը
13.04.2020 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://oligarh.media/

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել է, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած մի խումբ անձանց:
Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման եւ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020թ. փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝
1) բնական գազի սպառման գծով՝ 10 000 դրամը,
2) էլեկտրական էներգիայի սպառման գծով` 5000 դրամը:
Աջակցությունը տրամադրվում է այս միջոցառման 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020-ի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի եւ էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով:
Նրանք, ովքեր արդեն կատարել են նշված կոմունալ վճարումները, նրանց համար կձեւավորվի կանխավճար, իսկ ովքեր չեն վճարել, 50%-ի չափով կնվազի:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: