ՎՏԲ-Հայաստան Բանկը դիմում է հիփոթեքի գծով իր վարկառուներին
09.04.2020 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Ինչպես նշել են բանկում, հաճախորդը կարող է առանց տանից դուրս գալու պատվիրել հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքի ստացման հայտ՝ դիմում ներկայացնելով բանկ հետեւյալ հեռահար եղանակներից որեւէ մեկով՝
- Բանկի պաշտոնական կայքի միջոցով՝ լրացնելով կարճ հայտ այս հղումով
- Մոբայլ/Ինտերնետ Բանկ հավելվածների միջոցով՝ ընտրելով «Բանկի կոնտակտներ» բաժնում «Հետադարձ կապ Բանկի հետ» տարբերակը, նշելով հաղորդագրության տեսակը «Պատվիրել տեղեկանք հիփոթեկային վարկի % համար», իսկ հաղորդագրության տեքստում՝ այն հաշվի համարը, որից պետք է կատարվի բանկի միջնորդավճարի գանձում:
Դիմումը ներկայացնելուց առաջ հաճախորդը պետք է հավաստիանա, որ իր հաշվին առկա է բավարար 2000 ՀՀ դրամի չափով գումար՝ բանկի կողմից տեղեկանքի տրամադրման վճարի գանձման համար:
Վերը նշված գործընթացից բացի, հաճախորդը պետք է նաեւ ուղարկի իր հայտը ՀՀ Պետական եկամուտների կոմիտե hipoteq@taxservice.am էլեկտրոնային հասցեով` համաձայն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական հրապարակման:
«ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին խնդրում է լինել հետեւողական եւ ուշադիր ու հետագա խնդիրներից խուսափելու համար կապ հաստատել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետ` հավաստիանալու համար, որ տեղեկանքը հասել է հասցեատիրոջը:
Հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am, մասնաճյուղերում եւ բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: