Հայբիզնեսբանկը միանում է ՀՀ կառավարության կորոնավիրուսի սոցիալական հետեւանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում տրամադրվող աջակցության ծրագրին: Հայբիզնեսբանկի միջոցով միջոցառումների շահառու հանդիսացող քաղաքացիները կստանան ՀՀ Կառավարության տրամադրած հրատապ միանվագ աջակցության գումարները: Շահառուները իրենց հասանելիք միանվագ աջակցության գումարի եւ վճարումն իրականացնող բանկի վերաբերյալ տեղեկություններ կարող են ստանալ Սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնական կայքում: Շահառուները կարող են ստանալ աջակցության գումարները Հայբիզնեսբանկի ցանկացած մասնաճյուղում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ եւ ՀԾՀ: Կորոնավիրուսի սոցիալական հետեւանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության աջակցության ծրագրերին կարող եք ծանոթանալ այս հղումով: «Մենք հավատում ենք, որ համատեղ ուժերով կարող ենք ապահովել առավել խոցելի խմբերի սոցիալական անվտանգությունը եւ նպաստել տնտեսության շարունակական զարգացմանը»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1797