Միսը, կարագը, բրինձը եւ մի շարք ապրանքներ կէժանանան միջինում 3%-ով

09.04.2020 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #ԵԱՏՄ #գներ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ասել է, որ մի շարք պարենային եւ արդյունաբերական ապրանքների գները միջինում 3%-ով  կնվազի:

Նրա խոսքով՝ գների նվազումը տեղի կունենա Հայաստանի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության ուժի մեջ մտնելու պահից:

Արձանագրության վավերացման մասին օրենքի նախագիծը կուղարկվի Ազգային ժողով:

Մասնավորապես, կէժանանա միսը, կարագը, ձեթը, բրինձը, մարգարինը, ծխախոտի հումքը, դեղագործական արտադրանքները, պարարտանյութը:

Ընդհանուր թվով՝ 640 ապրանքատեսակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, որ դիզվառելիքի շուկայում եւս աննախադեպ գնանկում է նկատվում. «Այսօր ցանցերից մեկում արդեն 360 դրամով է այն հասանելի»:
Դիտում՝ 1673
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW