ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը:ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ այս միջոցառման համար շահառու կարող են դառնալ այն քաղաքացիները, որոնք 2020թ. հունվարի 1-ից հետո հանդիսանում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ:Այս առումով թիրախավորվել են 3 խումբ անձիք. 1. 2019-ին ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:2. 2019-ին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք եւ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ունեցել են հարկերից ազատման արտոնագիր:3. 2020-ի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ եւ 2019 թվականին չեն հանդիսացել սույն մասի առաջին եւ երկրորդ կետում նշված անձ, ինչպես նաեւ հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։«Այս միջոցառման շահառուները մոտ 6000-ն են: Նրանք ստանում են միանվագ աջակցություն՝ 2020-ի հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, բացառությամբ սույն հավելվածի չորրորդ մասում նշված դեպքերի»,- ասել է ՊԵԿ նախագահը:Նա հայտնել է, որ անկախ վերը նշվածից, նվազագույն աշխատավարձի չափով միանվագ դրամական աջակցություն կստանան նաեւ այն անձիք, որոնք 2020-ի հունվարի 1-ից հետո հանդիսանում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, բայց անհատ ձեռնարակատեր չեն: 26.03.2020 | 15:26 Հայտնի են կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումները Միջոցառումից կօգտվեն նաեւ նրանք, որոնք ապրիլի 1-ի դրությամբ ՊԵԿ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում ունեն ներկայացված հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման հայտ, սակայն ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում դեռեւս ակտիվացված նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենա չունեն:Դավիթ Անանյանը հավելել է, որ այս միջոցառման շահառու չեն կարող դառնալ այն անձիք, որոնք 2020-ի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է 6 մլն դրամը: Շահառու չեն նաեւ 2020-ի հունվարի 1-ից մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 2 եւ ավելի աշխատակից ունեցողները, քանի որ նրանք արդեն իսկ 5-րդ միջոցառման շահառու են: Tweet Դիտում՝ 1751