Վարչապետ. Արտարժույթի շուկան եւ բանկային համակարգը հանդարտ վիճակում են
09.04.2020 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ photolure

«Այս թիվը մեր նախատեսածի 10%-ից էլ պակաս է»,- կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետը:
Նա նշել է, որ էլեկտրոնային պատուհանում կառավարությունն ամենաօրյա ռեժիմով թարմացնում է տվյալները, եւ քաղաքացիները կարող են ստուգել՝ իրենք տվյալ սոցիալական ծրագրի շահառու են, թե ոչ:
«Ամենաուշը հաջորդ շաբաթվա սկզբին կամբողջանա եւ աջակցության փաթեթեները հասանելի կլինեն շահառու բոլոր քաղաքացիներին»,- նշել է կառավարության ղեկավարը:
Նա նաեւ հայտնել է, որ այսօրվա դրությամբ ՀՀ բանկերը վարկային արձակուրդ են տվել՝ 9,3 մլրդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաեւ 5300 իրավաբանական անձի՝ 15,4 մլրդ դրամի չափով:
Վարչապետի խոսքով՝ բանկային համակարգը, որն ամենազգայուններից մեկն է, վստահություն է տածում կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ:
«Սրա մասին վկայում են նաեւ շուկայում տեղի ունեցող պրոցեսները, եւ մի քանի օրվա որոշակի լարվածությունից հետո արտաարժույթի շուկան եւ բանկային համակարգը գտնվում են շատ հանդարտ վիճակում: Վերջին օրերին բանկային ավանդների աճի որոշակի միտում է նկատվում: Կան դեպքեր, երբ քաղաքացիների կողմից դոլարային ավանդները փոխարկվում են դրամայինի»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ասել է, որ կառավարությունը հստակ ռազմավարություն ունի՝ թե ինչպես է հաղթահարելու ճգնաժամը. «Մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ: Ճգնաժամը երկրի տնտեսության զարգացման մեր ռազմավարական պատկերացումների մեջ շատ բան չի փոխել: Մեր ռազմավարական առաջնահերթությունները մնում են նույնը: Հստակ քայլերով գնալու ենք առաջ»:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: