Հայբիզնեսբանկը բուժաշխատողների կողքին է

08.04.2020 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #կորոնավիրուս
Հայբիզնեսբանկը կորոնավիրուսի կանխարգելման եւ հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով խրախուսել է Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի այն անդամներին, որոնք այս ընթացքում հերթապահություն են իրականացրել Ծաղկաձորի հանգստյան տների մեկուսարաններում:

Բանկը դրամական պարգեւներ է տրամադրել շտապօգնության եւ ընտանեկան շուրջ 30 բժիշկների, բուժքույրերի, այլ բուժաշխատողների:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ողջունել է Հայբիզնեսբանկի այս նախաձեռնությունը, շնորհակալ լինելով մշտապես իրենց կողքին լինելու համար:

«Հայբիզնեսբանկն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր բուժաշխատողներին, որոնք այս օրերին շարունակում են իրենց անձնվեր աշխատանքը, ինչպես նաեւ Կոտայքի մարզպետարանին՝ արդյունավետ համագործակցության համար:

Բանկը շարունակելու է աջակցության ծրագրերը՝ նպատակ ունենալով առաջիկայում եւս իրականացնել բուժաշխատողներին սատարող միջոցառումներ»,- նշված է հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 1244

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW