ՎՏԲ-Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարները
07.04.2020 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ /


Ինչպես նշել են բանկում, Հայաստանի քաղաքացիները, ովքեր հայտնվել են սոցիալական ծանր իրավիճակում եւ դարձել այս միջոցառումների շահառուներ, հնարավորություն կունենան ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ստանալ Հայաստանի կառավարության տրամադրած հրատապ միանվագ աջակցության գումարները:
Շահառուի անունով միանվագ աջակցության գումարի առկայության եւ ստացման բանկի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Սոցիալական ապահովության ծառայության պաշտոնական կայքում:
Ապրիլի 7-ից շահառուները կարող են ստանալ իրենց գումարները` այցելելով բանկի 72 մասնաճյուղերից ցանկացածը` ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը.
- Հանրային ծառայությունների համարանիշկամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք,
- անձը հաստատող փաստաթուղթ / նույնականացման քարտ:
Հրատապ միանվագ աջակցության գումարները հաճախորդներին կտրամադրվեն առանց միջնորդավճարների եւ նվազեցումների:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը հոգ է տանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության մասին եւ մշտապես աջակցում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի նպատակով Հայաստանի կառավարության կողմից կազմակերպված միջոցառումներին:
ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում կամ բանկի կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրությունում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: