Հասանելի է DataArt Armenia-ի ֆինտեխ թրենդերի քննարկման տեսագրությունը

07.04.2020 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
#DataArt
DataArt-ի հայաստանյան գրասենյակը մարտի 12-ին կազմակերպել էր ֆինանսների եւ տեխնոլոգիաների վերաբերյալ պանելային քննարկում, որի ընթացքում ընկերության առաջատար մասնագետները խոսել էին ֆինանսական շուկայի վրա տեխնոլոգիաների նշանակության մասին:

Հաշվի առնելով կորոնավիրուսի արագ տարածումը եւ միջազգային չվերթների չեղարկումը, DataArt-ի հայաստանյան գրասենյակը որոշում էր կայացրել պանելային քննարկումը հեռարձակել առցանց՝ այդ մասին նախապես տեղեկացնելով հրավիրված հյուրերին:

Բոլոր նրանք, ովքեր հնարավորություն չեն ունեցել դիտել ուղիղ հեռարձակումը, այժմ հնարավորություն ունեն դիտելու քննարկման տեսագրությունը.



Քննարկման բանախոսներն են եղել DataArt ընկերության Տվյալների վերլուծության բաժնի ղեկավար Ալեքսեյ Ուտկինը, DataArt-ի Բլոկչեյն գերազանցության կենտրոնի ղեկավար Դենիս Բարանովը, DataArt-ի ֆինանսական գծով գլխավոր խորհրդատու Օլեգ Կոմիսարովը, DataArt-ի ֆինանսական գծով ավագ փոխնախագահ Պետեր Վայհանսկին։ Քննարկումը վարել է DataArt-ի բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով փոխնախագահ Սուրեն Ազատյանը։


DataArt-ի ֆինանսական գծով ավագ փոխնախագահ Պետեր Վայհանսկին Մեդիամաքսի Banks.am կայքին պատմել էր պանելային քննարկման հիմնական թեմաների մասին ու ասել.

«DataArt-ն աշխատում է բազմաթիվ առաջատար ֆինանսական կազմակերպությունների, բանկերի, բորսաների եւ այլ ընկերությունների հետ, որոնք ակտիվ մոդեռնացնում են իրենց տեխնոլոգիաները։ Այդ պատճառով՝ մենք ունենք հնարավորություն հետեւելու, թե որ ուղղությամբ է զարգանում տեխնոլոգիաների էվոլյուցիան։ Այդ թրենդերից մի քանիսը մեր պանելային քննարկման օրակարգում էին»։
Դիտում՝ 7716

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW