Երկաթուղային ճանապարհով ներկրումները նվազել են

07.04.2020 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #արտակարգ դրություն
Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն ազդել է Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) առաջին եռամսյակում աշխատանքի արդյունքների վրա։

Ընկերությունում հայտնել են, որ հաշվետու շրջանում փոխադրվել է 710 հազ. տոննա բեռ, ինչը չի հասնում կանխատեսված ցուցանիշին։

Ներկրման հաղորդակցությունում 2019թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ բեռնափոխադրումները առաջին եռամսյակում նվազել են 2,4%-ով։

Երկաթուղային ուղեւորափոխադրումների ոլորտում 8 տոկոսանոց անկում է գրանցվել՝ մինչեւ 74,4 հազար ուղեւոր։

Ընկերությունում հիշեցրել են, որ մարտի կեսերից չեղարկվել են Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային ու Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց գնացքները։

Այժմ գործող երթուղիներում նկատվում է ուղեւորահոսքի նվազում նախորդ տարվա հետ համեմատ։

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը կոչ է արել ակտիվացնել բեռների հոսքն ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքները։

«Այսօր արդեն գրանցվել է բեռնափոխադրումների անկում եւ ուղեւորափոխադրումների գծով կորուստների աճ։ Մեր աշխատանքի հիմնական խնդիրը երկաթուղի նոր բեռների հոսքի ապահովումն է։ Դրանից է կախված ընկերության արդյունավետ աշխատանքը»,- ասել է գլխավոր տնօրենը։

Նա նաեւ պատասխանատու անձանց եւ ղեկավար կազմին հանձնարարել է չթուլացնել սանիտարահամաճարակային կանոնների եւ նորմերի կատարումն արտակարգ դրության պայմաններում։
Դիտում՝ 2760

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW