Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները մեղմելու նպատակով՝ 21 տարեկանը լրացած Սինգապուրի յուրաքանչյուր բնակիչ կառավարությունից կստանա 600 սինգապուրյան դոլար ($417)։Ինչպես հաղորդում է RBC-ն, ենթադրվում է, որ դա կօգնի քաղաքացիներին․ այսօրվանից ուժի մեջ է մտնում կառավարության որոշումը, համաձայն որի Սինգապուրում մեծ թվով ընկերություններ կփակվեն կարանտինի պատճառով։ Բիզնեսը եւս գումար կստանա։ Իշխանությունները խոստացել են փոխհատուցել ապրիլ ամսվա աշխատավարձի ծախսերը։ Տարբեր գնահատականներով՝ այս ամենի համար կպահանջվի մոտ $2,9 մլրդ, որը դուրս կգրվի պահուստային ֆոնդից։ Ավելի վաղ Սինգապուրի իշխանություններն արդեն իսկ խոստացել էին բիզնեսին եւ բնակչությանը սատարող միջոցներ ձեռնարկել։ Մասնավորապես, դեռեւս փետրվարին նրանք բոլոր բնակիչներին $60-100 վճարումներ էին երաշխավորել, իսկ հաջորդ ամիս խոստացել եռապատկել այդ գումարը։ Փոխհատուցումն ի սկզբանե նախատեսվում էր տրամադրել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, սակայն հետագայում կառավարությունը փոխեց ծրագրերը եւ որոշեց սկսել վճարումներն ապրիլին։ 06.04.2020 | 16:53 Գերմանիայում ավելի քան €1 տրլն է հատկացվել տնտեսության աջակցմանը Միաժամանակ, Սինգապուրի ֆինանսների նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ինքնակամ հրաժարվել են ընդունել այդ գումարը։ Իր խոսքով՝ տնտեսված միջոցները կուղղվեն առավել կարիքավորներին։ Նախարարը նաեւ հորդորել է բոլոր ցանկացողներին հանգանակություններ կատարել հատուկ ստեղծված բարեգործական հիմնադրամին։ Սինգապուրը դարձավ աշխարհի առաջին երկրներից մեկը, որտեղ կորոնավիրուսի բռնկում տեղի ունեցավ։ Մարտի սկզբին հիվանդության աճն անկում ապրեց, սակայն անցած կիրակի այստեղ 120 նոր վարակման դեպք արձանագրվեց, ինչն ամենամեծ ցուցանիշը դարձավ հիվանդության ամբողջ ընթացքում։ Tweet Դիտում՝ 2998