Երեւան, 21 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Յունիբանկն” ու “Լավանդա Սիթի” ընկերությունը հայտարարել են Սեւանա լճի հանգստի գոտում քոթեջների ձեռք բերման համար նոր հիփոթեքային ծրագրի մեկնարկի մասին: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկերը տրամադրվելու են մինչեւ 10 տարի ժամկետով, կանխավճարը կկազմի քոթեջի գնի 10%-ը, տարեկան տոկոսադրույքը` 16.5%: 40 հեկտար տարածքով “Լավանդա Սիթիի” հանգստյան գոտում տեղակայված են 400 քոթեջներ, որոնցից 200-ն արդեն հանձնվել են շահագործման, իսկ երկրոդ կեսը պատրաստ կլինի ընթացիկ տարվա սեպտեմբերին: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8854