Փաշինյանն ու Պուտինը քննարկել են գազի մատակարարման հարցը

06.04.2020 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Վլադիմիր Պուտին #Covid-19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր:

Տեղեկատվություն են փոխանակել նաեւ Covid-19 համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: Նշվել է, որ երկու երկրներում էլ իրավիճակն այդ առումով լիովին վերահսկելի է:

Վարչապետը շնորհակալություն է հայտնմել ռուսական կողմին Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի և Ռոսպոտրեբնաձորի հետ արդյունավետ համագործակցության համար:

Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը:


Զրուցակիցները կարեւորել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում մշտական շփումների իրականացումը:
Դիտում՝ 7443

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW