NYU CIC․ Պարենային համակարգն աննախադեպ ցնցում է ապրում

06.04.2020 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#NYU CIC #պարեն #կորոնավիրուս
Կորոնավիրուսի համավարակի պատճառով պարենային համակարգն ամբողջ աշխարհում աննախադեպ ցնցում է ապրում, ինչը կարող է հանգեցնել սննդամթերքի գնի աճին։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Նյու Յորքի համալսարանին առընթեր Համագործակցության միջազգային կենտրոնի (NYU CIC) զեկույցում։

Առավել մեծ ռիսկի տակ են հայտնվում բրինձն ու ցորենը։

«Մենք կարծում ենք, որ գոյություն ունի բրնձի եւ, հնարավոր է, ցորենի գնի աճի ռիսկ, ինչը շեղվելու է այլ ապրանքատեսակների գների իջեցման միտումից»,- ասված է CIC-ի հետազոտության մեջ։

Առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճն արդեն սպառնում է աշխարհի որոշ երկրներին, ինչպիսիք են՝ Աֆղանստանը, Նիգերիան, Գերմանիան եւ Ավստրալիան։ Նման ռիսկը բարձր է նաեւ ուրիշ տարածաշրջաններում, սական դրանց վերաբերյալ դեռեւս բացակայում է գների վիճակագրությունը։


Այսպես, ապրանքային ուղեցույց համարվող թայլանդական բրնձի արժեքն աճում է երեք ամիս անընդմեջ։ Մարտին դրա գինը մեկ տոնայի համար հասել էր $560, ինչը համարվում է առավելագույնը 2013թ. ի վեր։ Օրինակի համար, անցած տարվա դեկտեմբերին թայլանդական բրնձի մեկ տոնայի գինը միջինում կազմում էր $420։

Ապրանքների գների փոփոխականությունը կապված է առաջին հերթին արտահանող երկրների կողմից կիրառվող սահմանափակումների հետ։ Օրինակ, Վյետնամը՝ բրնձի մատակարարման մեծությամբ երրորդ երկիրը, ժամանակավորապես դադարեցրել է արտահանումը՝ ներքին պարենային անվտանգությունն ապահովելու համար։


Դրա հետ մեկտեղ, Չինաստանը՝ աշխարհում բրնձի խոշորագույն սպառող երկիրը, բարձրացրել է բրնձի որոշ տեսակների գնման գները եւ նախատեսում է բրնձի ռեկորդային ծավալներ գնել՝ պաշարների ապահովման համար։ Ցորենի արտահանման սահմանափակումներ կարող է կիրառել նաեւ Ռուսաստանը՝ աշխարհում այդ ապրանքատեսակի խոշորագույն արտահանողը։
Դիտում՝ 2590
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW