Fitch-ը ՀՀ բանկային ակտիվների որակի վատթարացում է կանխատեսում
04.04.2020 | 08:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ REUTERS

«Ֆիթչ»-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Մենք կանխատեսում ենք ակտիվների որակի տեսանելի վատթարացում, չնայած կարգավորիչ զիջումները պետք է օգնեն բանկերին կառավարել ժամկետանց վարկերը եւ կապիտալի ցուցանիշները՝ խուսափելով սահմանված շեմերի խախտումներից»:
«Ֆիթչ»-ը կանխատեսում է, որ կառավարության սուբսիդավորումը եւ համաֆինանսավորումը կօգնեն բանկերին պահպանել վարկավարումը այս տարվա ընթացքում:
«2019-ին բանկային դեպոզիտները աճել էին 12.2 տոկոսով եւ առայժմ մենք չենք դիտարկել էական արտահոսքեր», - նշել է «Ֆիթչ»-ը:
«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի կառավարության արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները:
«Ֆիթչ»-ը դրանք պահպանել է «BB-» մակարդակի վրա, սակայն «բացասական» հեռանկարով:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: