Փաշինյանը խոսել է ներդրումային առաջարկներին արձագանքելու օպերատիվ մեխանիզմի մասին

04.04.2020 | 08:05 Գլխավոր էջ / Նորություններ /
# Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է ներդնել ներդրումային առաջարկներին արձագանքման օպերատիվ մեխանիզմ:

Այդ մասին կառավարության ղեկավարն ասել է ապրիլի 3-ին՝ կորոնավիրուսի հետեւանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ հերթական քննարկման ժամանակ:

Քննարկվել են գյուղմթերքների արտադրության խթանման, ֆերմերային տնտեսությունների զարգացման ուղղությամբ նոր գործիքների ներդրման հնարավորությունները:

Վարչապետը կարեւորել է մինչ այժմ այս ուղղություններով կիրառվող գործիքների արդյունքների ամփոփումը՝ դրանց պահանջարկը գնահատելու համար:

Խոսելով սոցիալական աջակցության ծրագրերի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պատկան գերատեսչությունները պետք է աշխատեն այնպես, որպեսզի րոպե առաջ շահառուները ստանան իրենց հասանելիք օժանդակությունը:
Դիտում՝ 1447

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW