Բագրատաշենի անցակետում աշխատում են նվազեցնել բեռնատարների կուտակումները

03.04.2020 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Բագրատաշեն #կուտակում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Բագրատաշենի անցումային կետում աշխատանքներ են տարվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում մեքենաների առկա կուտակումները նվազեցնելու ուղղությամբ:

Մարտին եղանակային պայմաններից ելնելով՝ Վերին Լարսի անցակետը հիմնականում եղել է փակ:  Դրա  հետեւանքով կուտակումներ են առաջացել են ինչպես Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցումային կետում՝մոտ 800 բեռնատարներից, այնպես էլ Վրաստանի տարածք արդեն իսկ հասած ավտոմեքենաներից:

Տվյալ տրանսպորտային միջոցները ինչպես ՀՀ-ում, այնպես էլ այլ երկրներում հաշվառված ավտոմեքենաներ են:

«Վրաստան-ՌԴ Վերին Լարսի անցակետի բացվելուց հետո այն ինտենսիվ աշխատում է: Վրաստանի համապատասխան մարմինները կազմում են 30-ական ավտոմեքենաներից կազմված շարասյուներ եւ մի քանի ժամ պարբերականությամբ կազմակերպում դրանց փոխադրումը Վրաստանի տարածքով համապատասխան ուղեկցմամբ՝ մինչեւ Վերին Լարսի անցումային կետ:

ՀՀ մաքսային մարմինները 24/7 ռեժիմով օպերատիվ կապի մեջ են գտնվում Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների գործընկերների հետ:

Ներկա պահին դեպի Վերին Լարսի անցակետ տանող Վրաստանի տարածքով անցնող ճանապարհը փակվել է եղանակային անբերանպաստ պայմանների պատճառով»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3971

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW