ՊԵԿ-ը կշարունակի իրականացնել վարչական վարույթները

03.04.2020 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #վարչական վարույթներ #կորոնավիրուս
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) իրավաբանական վարչությունը տեղեկացնում է, որ Հայաստանում գործող իրավակարգավորումներով երկրում հայտարարված արտակարգ դրությունը հարուցված եւ իրականացվող  վարչական վարույթների կասեցման կամ դրանց ժամկետների երկարաձգման համար հիմք չի հանդիսանում:

«Ուստի ՊԵԿ իրավաբանական վարչության իրավասությանը վերապահված վարչական վարույթները շարունակվելու են իրականացվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում եւ կարգով, եթե առկա չեն օրենքով նախատեսված վարչական վարույթները կասեցնելու կամ դրանց ժամկետները երկարաձգելու հիմքեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՊԵԿ իրավաբանական վարչության իրավասությանը վերապահված են.

- չկատարված հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ վարչական վարույթները,

- հարկային գործերով վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթները,

- ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության կողմից հայտնաբերված հարկային իրավախախտումների, ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների վերադարձման սահմանված կարգի խախտումների վերաբերյալ վարչական վարույթները,

- մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարչական վարույթները:

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը եւ նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման դեպքերի կանխարգելման նպատակով ՀՀ պարետի կողմից սահմանված ազատ տեղաշարժման սահմանափակումները, ինչպես նաեւ նպատակ ունենալով ապահովել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի իրացումը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը տեղեկացնում է, որ նշված վարչական վարույթների շրջանակում միջնորդություններ, առարկություններ, դիրքորոշումներ կամ այլ տեղեկություններ կարող են ներկայացվել ՀՀ ՊԵԿ-ի secretariat@petekamutner.am պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր վարչական վարույթի շրջանակում իրականացվում եւ շարունակվելու է իրականացվել լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1143
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW