Կորոնավիրուսի պատճառով շուրջ 80 երկիր ֆինանսական օգնություն է խնդրել Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ): Ինչպես հաղորդում է RBC-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՀ ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան։Իր խոսքով՝ ԱՄՀ-ն արդեն բավարարել է Ղրղզստանից ստացած հայտը։ Սպասվում է, որ մոտ ժամանակներս նոր հայտեր կլինեն։ Գեորգիեւան նշել է, որ մինչ օրս ԱՄՀ-ն երբեւէ չէր ուսումնասիրել միաժամանակ մի քանի հայտ։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե որ երկրներն են դիմել օգնությանը։ 28.03.2020 | 00:32 ԱՄՀ ղեկավարը հայտարարել է գլոբալ ռեցեսիայի մասին Միաժամանակ, The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՀ ներկայացուցիչներին, գրել է, որ օգնության են դիմել հիմնականում զարգացող շուկաներ ունեցող երկրները։ Վերջիններս որպես հրատապ ֆինանսավորում խնդրել են ընդհանուր ծավալով շուրջ $20 մլրդ-ի վարկ՝ զրոյական կամ ցածր տոկոսադրույքով։ ԱՄՀ-ում նշել են, որ այդ հայտերը կուսումնասիրվեն հնարավորինս արագ։ Tweet Դիտում՝ 2962