Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող եւ արտահանող ընկերություններին

02.04.2020 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ
Միջազգային ֆինանսական կառույցների եւ առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատեւ ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի չափով միջոցներ` առեւտրի ֆինանսավորման նպատակով:

Ինչպես նշել են բանկում, ներգրաված միջոցների շնորհիվ հնարավոր է դարձել ճկուն պայմաններով նոր հնարավորություններ ստեղծել երկրում առեւտրի ֆինանսավորման համար:

«Ներգրաված միջոցները կնպաստեն ներմուծող եւ արտահանող ընկերությունների ֆինանսական խնդիրների լուծմանը ներկայիս դժվարին պայմաններում եւ կխթանեն նրանց գործունեության հետագա զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1601

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW