«Չաարատ Կապան»-ն աջակցում է Կապանի ԲԿ-ում ինֆեկցիոն բաժանմունքի ստեղծմանը

02.04.2020 | 09:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Չաարատ Կապան» #Դավիթ Թովմասյան
Սյունիքի մարզի Շահումյանի անվան հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ընկերությունը,  որը Կապան համայնքի խոշոր գործատուներից մեկն է (այս պահին ընկերությունն ունի շուրջ 1100 աշխատակից) վարակի տարածման առաջին օրվանից սանիտարահիգիենիկ խիստ հսկողություն է իրականացնում:

Ընկերության բժշկական կենտրոնի աշխատակիցները պարբերաբար իրականացնում են աշխատակիցների ջերմաչափում, աշխատակիցներին տրամադրում են պաշտպանիչ պարագաներ: Աշխատակիցների մի մասն անցել են ամբողջապես կամ հերթապահության սկզբունքով հեռահար աշխատանքի։  


«Մեր աշխատակիցների ու հանրային առողջությունն այս պահին մեր գլխավոր առաջնահերթությունն է: Միջոցներ չենք խնայում ընկերության ներսում  իրականացվող սանիտարահիգիենիկ  ու կանխարգելիչ միջոցներն առավելագույնի հասցնելու համար»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը:


«Չաարատ Կապան»-ն այս օրերին նաեւ մի շարք նախաձեռնություններ է իրականացրել ու շարունակում է իրականացնել՝  աջակցելով Կապանում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին:

Ընկերությունը ձեռք է բերել եւ Կապանի բժշկական կենտրոնին է տրամադրել բժշկական բազմաֆունկցիոնալ մահճակալներ, ախտահանիչ պարագաներ, բժշկական դիմակներ:


«Ստեղված իրավիճակում երկրին սատար կանգնելը, կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին աջակցելը յուրաքանչյուրիս պարտքն է: Այսօր մեր առողջապահական ոլորտի աշխատակիցներն ահռելի ծառայություն են իրականացնում, իրենք առաջնագծում, իսկ մենք թիկունքում պետք է ապահովենք անհրաժեշտ բոլոր միջոցները: Կապանի բժշկական կենտրոնի յուրաքանչյուր դիմում բավարարելն այս օրերին մեր ընկերության գերխնդիրներից է:  Մեզ համար կարեւոր է յուրաքանչյուրի առողջությունը եւ վստահեցնում եմ՝ մեր թիմը կանի հնարավոր ամեն ինչ մեր համաքաղաքացիների համար»,- նշում է Դավիթ Թովմասյանը:


«Չաարատ Կապան»-ը Կապանի Բժշկական կենտրոնի հետ միասին ձեռնամուխ է  եղել նախկին վիրաբուժական մասնաշենքի (այն 5 տարի չի շահագործվում) առաջին եւ երկրորդ հարկերի նորոգման աշխատանքներին, որը պետք է վերածվի ինֆեկցիոն բաժանմունքի՝ կորոնավիրուսով վարակված  քաղաքացիներին տեղավորելու համար: Ընկերությունը կենտրոնին կտրամադրի նաեւ բժշկական սարքավորումներ, սանիտարական եւ կացության համար անհրաժեշտ այլ պարագաներ:

Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանն ասել է, որ կարճ ժամանակում կոմբինատի աշխատակիցներն ահռելի աշխատանք են կատարել,  հրատապ լուծել առաջնային խնդիրները:

««Չաարատ Կապան»-ի  ղեկավարությունը մշտապես եղել է բժշկական կենտրոնի կողքին, եւ այս օրերի նրանց սրտացավ վերաբերմունքը  բոլորովին զարմանալի չէ, ինչի համար մեր բուժանձնակազմի եւ բոլորի կողմից շնորհակալ ենք: Հույս ունենանք, որ այս նախապատրաստական աշխատանքները միայն ապահովության համար ենք իրականացրել եւ բաժանմունքը օգտագործելու անհրաժեշտությունը  չի առաջանա»,- ասել է Կարեն Մելքոնյանը:
Դիտում՝ 9887
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW