«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է հուլիսի 1-ից նվազեցնել գազի գինը բնակչության համար
01.04.2020 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://oligarh.media/

Այս մասին հայտնի է դարձել «Գազպրոմ Արմենիա» եւ «Տրանսգազ» ընկերությունների՝ ՀԾԿՀ դիմելու մասին հայտարարության տեքստից՝ տեղադրված ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
Միաժամանակ, առաջարկվում է նվազեցնել գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը՝ 25.07 դր/հազ.խմ-ից դարձնելով 23.124 դր/հազ.խմ, եւ բնական գազի բաշխման սակագինը՝ 26 947.089 դր/հազ.խմ-ից նվազեցնելով մինչեւ 21 724.785 դր/հազ. խմ, փոխարենը բարձրացնել բնական գազի փոխադրման սակագինը՝ 11 347.532դր/ հազ.խմ-ից դարձնելով 13 282.688 դր/հազ. խմ:
Ընկերությունների եւս մեկ առաջարկ վերաբերում է ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին։ Առաջարկվում է նրանց համար եւս սակագին սահմանել 135,9 դրամ՝ ներկայիս 100-ի փոխարեն։
Նշենք, որ արդյունաբերական ձեռնարկությունների եւ խոշոր այլ սպառողների համար գազի սակագինը որոշվում է հատուկ բանաձեւով, որը եւս ներկայացված է տվյալ տեքսում։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: