Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ Ֆլորենցիայում տեղակայված Եվրոպական համալսարանական ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Էտկինդի հարցազրույցից, որը նա տվել է Hbr-Russia կայքին: XIX դարում ճանաչված գիտնականները կանխատեսում էին ածուխի պաշարների վերացում: Հիմա պարզ դարձավ, որ այն կմնա այնտեղ, որտեղ կար, եւ այդ պաշարները պահանջված չեն լինի: Այդպես էլ ХХ դարի վերջում կանխատեսում էին նավթի պաշարների սպառում եւ գների աճ: Դա հաճելի կանխատեսում էր բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված էին այդ հսկայական բիզնեսում: Բայց այն չհաստատվեց, եւ ես չեմ կասկածում, որ նավթային պաշարների մեծ մասը, որոնցից կախված է էներգետիկ ընկերությունների կապիտալիզացիան, կմնա այնտեղ, որտեղ կա: Օդը նավթից ավելի շուտ կվերջանա: ******Ապագայի սցենարները շատ են, եւ ասել՝ դրանցից որը կիրականանա, հնարավոր չէ: Նեոլիբերալ սցենարը ենթադրում է կարգավորումների, նոր հարկերի, վճարումների եւ գների նոր միջոցների հայտնվելը: ԵՄ-ն հայտարարել է արտանետումների գների բարձրացման ծրագրի մասին: Դեռեւս այդ գինը չնչին է: Եթե այն ավելանա տասնյակ անգամ, ապա կդառնա արտադրության նոր գործոն, նունքան կարեւոր, որքան հողն է, աշխատանքը եւ կապիտալը: Երբ յուրաքանչյուր արտադրական գործընթաց՝ լինի նավթահանում, սմարթֆոնի արտադրություն կամ ուղեւորափոխադրում, գնահատվի արտանետման միավորով, ապա ամեն ինչ կփոխվի: 30.03.2020 | 16:52 Goldman Sachs. Այս շաբաթ նավթի համաշխարհային պահանջարկը կնվազի 25%-ով Սակայն, կարծում եմ՝ առանձին վերցրած պետություն, անգամ շատ մեծ ու հզոր, չի կարողանա գլուխ բերել կարգավորիչ աշխատանքը: Քանի որ, եթե մեկ երկրում բարձրանան նույն սմարթֆոնների գները, ապա դրանց արտադրությունը կտեղափոխեն մեկ այլ երկիր, եւ համաշխարհային մրցակցությունն ամեն ինչ իր տեղը կգցի: Ուրեմն, պետք է հայտնվի միջպետական միավորում, որն իշխանություն կունենա՝ ստանձնելու կարգավորման գործառույթը: Դեռեւս նման միավորում գոյություն չունի: ******Հումքային հարթակի փոփոխությունը միշտ փոխում է աշխարհը: Շատ մարդիկ եւ ընկերություններ կսնանկանան: Առաջ կգան էներգետիկայի այլընտրանքային աղբյուրների արտադրողները: Կփոքրանա կամ կձեւափոխվի քաղաքների դերը: Կփոխվի էներգետիկ եւ ֆինանսական հոսքերի ուղղությունը. վերականգնվող էներգիայի տեսակները, ի տարբերություն նավթի, աշխարհագրորեն բաշխված են՝ արեւային վահանակները կամ հողմային կայանները կարելի է տեղադրել գրեթե ամենուր: Մարդկանց հավասարության եւ բարեկեցության տեսանկյունից դա պոզիտիվ գործընթաց կլինի: ******Մարդկությունը, ընդհանուր առմամբ, այդքան խելացի չէ, որ գնա խաղաղ ճանապարհով. վերջինիս ընդհանուր IQ-ն կարող է չբավարարել անհրաժեշտ փոփոխությունները նախապես անելու համար: Այնպես որ, պետք է սպասել տարբեր սցենարների համակցություն: Արդեն այսօր կլիմայական փոփոխությունները շատ երկրների են վերաբերում: Քանի որ ոչինչ չի արվում կանխելու համար աղետալի զարգացումները, 10-15 տարի հետո ինչ-որ տեղ պայթյուն տեղի կունենա: Այդ ժամանակ, հնարավոր է, դաս քաղելով դրանից, մարդիկ կսկսեն ինչ-որ բան նախաձեռնել: Tweet Դիտում՝ 5459