Goldman Sachs. Այս շաբաթ նավթի համաշխարհային պահանջարկը կնվազի 25%-ով

30.03.2020 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Goldman Sachs #նավթ #կորոնավիրուս
Նավթի համաշխարհային սպառման ծավալները կնվազեն օրական 26 մլն բարելով կամ 25%-ով ընթացիկ շաբաթվա ընթացքում:

Ինչպես հաղորդում է Banki.ru կայքը, այս մասին ասված է Goldman Sachs բանկի վերլուծաբանների զեկույցում:

Դա տեղի կունենա այն պատճառով, որ կորոնավիրուսի զսպման միջոցները ներկայիս դրությամբ անդրադառնում են համաշխարհային ՀՆԱ-ի 92%-ի վրա:

Goldman Sachs-ի վերլուծաբանները նշում են, որ նավթի պահանջարկը նվազում է ավելի արագ, քան որեւէ մեկը կարող էր կանխատեսել, եւ առավել խոցելի է դրա արդյունահանումն ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Կանադայում:  

Նավթային ընկերություններն աշխարհում հայտարարել են նավթահորերի կոնսերվացման մասին, որոնց արդյունահանումը կազմում է օրական 900 հազ. բարել: Ակնկալվում է, որ իրական թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի ամեն ժամ:

Փորձագետների կարծիքով՝ նավթահորերի փակման վերջնական մասշտաբը, որը մինչ օրս հայտնի չէ, ամենայն հավանականությամբ, ընդմիշտ կփոխի նավթագազային ոլորտն ու դրա աշխարհաքաղաքականությունը:
Դիտում՝ 4033

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW