«Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսը կարող է հետաձգվել մեկ տարով

31.03.2020 | 09:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Էքսպո-2020» #Դուբայ #կորոնավիրուս
2020թ. հոկտեմբերի 20-ից մինչեւ 2021թ. ապրիլի 10-ը Դուբայում նախատեսվող «Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպիչները հանդես են եկել միջոցառումը հետաձգելու անհրաժեշտությամբ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

Վերջինի տվյալներով՝ նման կարծիքի են հանգել Արաբական Միացյալ Էմիրությունների եւ մասնակից երկրների ներկայացուցիչները՝ նախօրեին կայացած օնլայն հանդիպման ժամանակ։ Մասնավորապես, միջոցառման անցկացումը կարող է հետաձգվել մեկ տարով։


Banks.amհիշեցնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար, «Էքսպո-2020»-ի Հայաստանի մասնակցության գլխավոր հանձնակատար Տիգրան Խաչատրյանը եւ ցուցահանդեսի գործադիր տնօրեն Նաջիբ Ալ Ալին 2019թ․ հուլիսի վերջին ստորագրել էին ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության վերաբերյալ պայմանագիրը։

«Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսը նախատեսվում է անցկացնել «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով։  Ցուցահանդեսին պատրաստվում է մասնակցել շուրջ 190 երկիր։

Համաշխարհային էքսպոները կազմակերպվում են հինգը տարի մեկ եւ ներկայացնում են մասնակից երկրների նվաճումները գիտության, տեխնիկայի, ճարտարապետության եւ մշակույթի ոլորտներում։
Դիտում՝ 1500

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW