ԱՄՆ կառավարության մասշտաբային պատժամիջոցների հետեւանքով Իրանի ֆինանսական աղբյուրներն անօրինական արգելափակվել են, իսկ դեղամիջոցների եւ բժշկական սարքավորումների նկատմամբ հասանելիությունը՝ դարձել անհնար: Այս ամենը հանգեցնում է հումանիտար աղետի:Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ հատուկ «Կոմերսանտ» պարբերականի համար գրած իր հոդվածում: Ներկայացնում ենք որոշ հատվածներ հոդվածից:******Չնայած այն հանգամանքին, որ Իրանը հարուստ հանքային պաշարներ ունեցող երկիր է, ներառյալ նավթն ու գազը, ամերիկյան պատժամիջոցների պատճառով նա չունի ֆինանսական աղբյուրներ՝ օգնելու համար կորոնավիրուսից տուժած ժողովրդին:Ամերիկյան դաժան պատժամիջոցներն ազդեցություն են թողնում Իրանի տնտեսական աղբյուրների վրա, ներառյալ՝ նավթի պաշարները եւ մասնավոր հատվածը: Մաքսիմալ ճնշման ամերիկյան քաղաքականությունը խոչընդոտում է իրանական արտահանումը, Իրանի մոտ հետզհետե քչանում են ներդրումների համար աղբյուրները: ******Տարբեր երկրների բանկեր զերծ են մնում Իրանի հետ գործարքներ կատարելուց՝ հանդիպելով ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքներին: Բժշկական սարքավորումներ արտադրող եվրոպական ընկերություններն ամերիկյան սպառնալիքների պատճառով առեւտուր չեն անում Իրանի հետ, չեն վաճառում բժշկական ապրանքներ: Ամերիկյան պատժամիջոցները տարածվում են օրինական առեւտրի վրա: Վերջերս ամերիկյան պաշտոնատար անձանց նախնական պայմանները՝ կապված դեղամիջոցների, բժշկական սարքավորումների եւ մարդասիրական ապրանքների վաճառքի արգելքի հետ, լուրջ արգելանքներ են ստեղծում Իրանում COVID-19-ի դեմ պայքարի ջանքերում: ******Ներկայիս զգայուն պահին միակ օգտակար գործը, որը կարող է անել Ամերիկան, չխանգարելն է կորոնավիրուսի դեմ Իրանում տարվող պայքարին եւ չստեղծել ընդհատումներ միջազգային օգնության առաքման հարցում: Tweet Դիտում՝ 1800