ԵԱԶԲ-ն Հայաստանում ՀՆԱ-ի աճի տեմպի դանդաղում է կանխատեսում

30.03.2020 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #ՀՆԱ #կորոնավիրուս

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կանխատեսմամբ՝ 2020թ. Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կդանդաղի մինչեւ 5,6%:

Այս մասին նշված է Հայաստանի մասով ԵԱԶԲ-ի Վերլուծական աշխատանքի գծով տնօրինության կողմից պարտրաստած մակրոտնտեսական զեկույցում:

2019թ. Հայաստանի տնտեսության աճն արագացել էր մինչեւ 7,6%՝ ի տարբերություն 2018թ. 5,2%-ի:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների արդյունքում կարճաժամկետ փուլում երկրում գերակշռում են գործարար ակտիվության թուլացման ռիսկերը՝ կապված ինչպես պահանջարկի, այդպես էլ առաջարկի իջեցման հետ: Միջսահմանային բեռնափոխադրումների կրճատումը կարող է միջանկյալ սպառման ապրանքների մատակարարումների խափանումների հանգեցնել:


Բանկի փորձագետները կարծում են, որ առավել խոցելի են արդյունաբերությունը, առեւտուրը եւ ծառայությունների այնպիսի ոլորտները, ինչպիսիք են մշակույթը, զվարճանքներն ու հանգիստը, ինչպես նաեւ հասարակական սնունդը:

Դիտում՝ 2478
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW