«Ինգո Արմենիա»-ն ներկայացրել է նոր պաշտոնական կայքը
27.03.2020 | 18:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Ինգո Արմենիա»

Ընկերությունում նշելլ են, որ այն իր ժամանակակից տեսքով, օգտվելու պարզությամբ եւ թվային լուծումների բազմազանությամբ առանձնանում է ապահովագրական ոլորտում:
Ստեղծված իրավիճակում սպասարկման անընդհատությունը ապահովելու նպատակով «Ինգո Արմենիա»-ն հաճախորդներին է ներկայացրել ապահովագրական ընկերության պաշտոնական կայքի նոր տարբերակը, որը ստեղծվել է հաճախորդների հարմարավետությունն ու տրամադրվող ծառայությունների հասանելիությունը ապահովելու համար:
Ընկերության պաշտոնական հայտարարության մեջ ասված է.
««Ինգո Արմենիա» ընկերությունը մշտապես հոգ է տանում Ձեր հարմարավետության համար, եւ ստեղծված իրավիճակում սպասարկման անընդհատությունը ապահովելու նպատակով սիրով տեղեկացնում ենք, որ գործարկել ենք մեր նոր կայքը՝ անփոփոխ հասցեով։
Կայքը լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջմունքներին՝ ինչպես արտաքին դիզայնով, այնպես էլ բազմաֆունկցիոնալությամբ։
Ստորեւ ներկայացնում ենք կայքի նոր գործիքակազմի վերաբերյալ տեղեկատվություն.
ONLINE Հարթակ - այցելելով մեր նոր առցանց հարթակ՝ Դուք կկարողանաք.
- Կնքել Ճանապարհորդության ապահովագրության պայմանագիր հաշված րոպեների ընթացքում, կամ հաշվել ապահովագրության արժեքը,
- Կնքել ԱՊՊԱ պայմանագրեր կամ հաշվել վերջինիս արժեքը,
- Ստուգել առողջության ապահովագրության Ձեր հայտերի կարգավիճակը՝ մուտքագրելով Ձեզ տրամադրված հայտի համարը,
- Կատարել վճարումներ, կամ Ձեր բանկային քարտը կցել Ձեր գործող պայմանագրին՝ պարբերական վճարներ գեներացնելու նպատակով,
- Ստուգել Ձեր գործող պայմանագրերի կարգավիճակը եւ ավարտի ամսաթիվը՝ մուտքագրելով պայմանագրի համարը։
2. Հիմնական կայք - այստեղ կարող եք ծանոթանալ մեր բոլոր գործող պրոդուկտներին նորություններին, առաջարկներին, ֆինանսական ցուցանիշներին, եւ այլն շատ ու շատ տեղեկատվության։
Հուսով ենք՝ մեր ծառայությունների հասանելիությունը հասցվել է էլ ավելի բարձր մակարդակի։ Եթե կունենաք կայքի վերաբերյալ առաջարկություններ կամ դիտողություններ, կարող եք այն ներկայացնել կայքում գործող Business Chat-ի միջոցով։
Հիշեցնում ենք, որ արտակարգ դրության պայմաններում մենք աշխատանքը կազմակերպում ենք հեռավար, եւ կայքի նոր հնարավորությունները կօգնեն Ձեզ եւ մեզ ապահովել անխափան սպասարկում։
Ի լրումն այս ամենի՝ տեղեկացնում ենք, «Ինգո Արմենիա» ընկերությունը ակտիվորեն աջակցում է Պարետատան աշխատանքներին, եւ կրկին անգամ հիշեցնում ենք տանը մնալու անհրաժեշտության եւ մեր հեռավար ծառայություններից օգտվելու մասին»:
Վերջին լուրեր
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
29.03.2025 | 09:53 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: