Առեւտրի որոշ տեսակներ թույլատրվել են

27.03.2020 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարոս Սիմոնյան. Նաիրա Մարգարյան #առեւտուր
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր հայտնել է, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել տնտեսական գործունեության սահմանափակումների հետ կապված՝ պարետի որոշման մեջ:

«Նոր որոշման մեջ թույլատրվել է ավտոմեքենաների սպասարկում եւ նորոգում, ավտոմեքենաների, մոտոցիկլների մասերի, պարագաների մանրածախ առեւտուր, կենդանդանիների կերերի եւ բույսերի մասնագիտացված խանութներում վաճառք: Թույլատրվել է չեկերի եւ այլ արժեթղթերի տպագրությունը: Բացվել է նաեւ լաբորատորիաների գործունեությունը»,- թվարկել է փոխնախարարը:

Վարոս Սիմոնյանն ասել է, որ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող յուրաքանչյուր տնտեսվարող ամեն օր ժամը 10-12-ը պետք է սպասարկի միայն կենսաթոշակային տարիքի անձանց: Մինչեւ սպասարկումը եւ սպասարկումից անմիջապես հետո պետք է կատարվի սրահի ախտահանում:

Էկոնոմիկայի     փոխնախարար Նաիրա Մարգարյանն էլ հիշեցրել է, որ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար նախատեսված են վարկային արտոնությունները:

«Վարկի առավելագույն չափը կարող է լինել 50 մլն դրամ, տրամադրվում է 36 ամսով, առաջին 24 ամսվա համար կլինի անտոկոս, ինչից հետո այն կկազմի 12%: Վարկերն առաջին 6 ամսվա ընթացքում չեն մարվելու:

Դրանք կարող են օգտագործվել աշխատավարձեր, պետական հարկեր, տուրքեր վճարելու համար, հումքի գնման եւ ներմուծման համար՝ պայմանով, որ դրանք պետք օգտագործվեն Հայաստանում, ինչպես նաեւ հանրային ծառայությունների եւ վարձակալական վճարումների համար»,- մանրամասնել է Նաիրա Մարգարյանը:

Ինչ վերաբերում է ռեստորանային բիզնեսի առջեւ ծառացած խնդիրներին՝ նա նշել է.

«Այդ խնդիրների հետ կապված հարցերը հիմնականում տեղ են գտել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների ծրագրում:

Դուրս է մնացել միայն հարկային արձակուրդների պահանջը, որը մենք այս պահին չենք քննարկում: Հարկային արձակուրդներ տրամադրելու հարցն օրակարգում չէ: Սակայն, եթե կլինեն հարցեր, որոնք դուրս են մնացել եւ մենք կարող ենք դրանք ավելացնել, լրամշակել, ապա պատրաստ ենք շտկելու»:
Դիտում՝ 2997
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW