Կոնվերս Բանկը գործարկել է նոր Մոբայլ բենքինգ հավելված: Բանկում նշել են, որ հավելվածը պարզ է, ֆունկցիոնալ հագեցած եւ ճկուն: «Կոնվերս Բանկը Հայաստանում առաջինն էր, որը դեռեւս 2014-ին գործարկեց Մոբայլ բենքինգ հավելված՝ հաճախորդներին հնարավորություն տալով բանկային գործառնությունները մասամբ տեղափոխել թվային հարթակներ: Նոր Մոբայլ բենքինգ հավելվածի գործարկումը բանկի ծառայությունների թվային հարթակ տեղափոխման քաղաքականության շրջանակում հերթական քայլն է: Հավելվածի զարգացումը շարունակական է լինելու եւ այդ գործընթացում մենք ակնկալում ենք նաեւ մեր հաճախորդների ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը։ Մենք բաց ենք լսելու, քննարկելու հավելվածի զարգացման, նոր գործառույթների ավելացման, պարզեցման շուրջ նրանց ցանկություններն ու ակնկալիքները եւ կյանքի կոչելու դրանք»,- ասել է Կոնվերս Բանկի Մոբայլ բենքինգի կենտրոնի ղեկավար Մարինե Բլեյանը: Բանկի Մոբայլ հավելվածով հնարավոր է կատարել ոչ միայն «դասական» գործառույթներ՝ հաշվի համալրում, վարկի մարում, փոխանցումներ, վճարումներ, արտարժույթի փոխանակում եւ այլն, այլեւ օգտվել որոշ՝ Հայաստանում նախադեպը չունեցող հնարավորություններից: «Մեր հավելվածը միակն է Հայաստանում, որի միջոցով հնարավոր է Card to Card միջազգային փոխանցումներ արտասահմանյան բանկերի վճարային քարտերին, հաշիվների բացում, սպասարկում, Զվարթնոց օդանավակայանի ավտոկայանատեղիի վճարում եւ այլն: Հավելվածում գրանցվողներին՝ գրանցման պահին ավտոմատ կարգով, տրամադրվում է նաեւ Վիզա վիրտուալ քարտ եւ հաշիվ, որը պարզ գործիքներ է առցանց հարթակներում գնումների համար»,- ասել է նա: Նշվել է նաեւ, որ Մոբայլ Բենքինգ հավելվածի հնարավորությունների մասին առավել մանրամասն բանկի գործող եւ պոտենցիալ հաճախորդները կտեղեկացվեն հաջորդիվ՝ այդ կապակցությամբ հրապարակումներից: Նոր Մոբայլ հավելվածը կարելի է ներբեռնել՝ Android եւ iOS։ Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 16392